Կրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթվան նվիրված կլոր սեղան քննարկում է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2012 17:21

60 հայ երիտասարդներ իմացան ավելին Մարդու իրավունքների համըդնհանուր հռչակագրում ամրագրված կրոնի, հավատքի և խղճի ազատության մասին: Նրանք նաև քննարկեցին կրոնական հանդուրժողականությանը և բազմազանությանը, խղճի ու մարդու իրավունքների ազատությանը վերաբերող հարցերը Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի վարած բանավեճի ժամանակ:

Երիտասարդները տարբեր կրոնական համայնքների, քաղաքացիական խմբերի անդամներ էին, ինչպես նաև ուսանողներ տարբեր համալսարաններից:

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը` նվիրված Կրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթվան, որը նշվում է 2011թ.-ից փետրվարի առաջին շաբաթը և հռչակված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունն ասաց: «Բազմազանության և խաղաղ երկխոսության նկատմամբ հարգանքը կարևոր են, եթե մարդկային ընտանիքը պատրաստ է գլոբալ համագործակցության` դիմագրավելու առաջացած մարտահրավերներն ու փնտրելու ընդհանուր հնարավորություններ: Ահա թե ինչու համայնքների և անհատների միջև վստահություն կառուցելու պետությունների և քաղաքացիական հասարակության ջանքերը ՄԱԿ-ի նախաձեռնությունների կենտրոնում են»:

Բանավեճը կազմակերպվել էր մարդու իրավունքների խնդիրներին նվիրված բանավեճերի շարքի շրջանակներում, որոնք մեկնարկել են 2011թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների օրը: Նախաձեռնողներն են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն:

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply