Քննարկվել են Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2012 17:17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանադակագործ Համլետ Մատինյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր: Ոգևորվելով այն գաղափարից, որ Հալլեի գիսաստղի ամենահին պատկերը քանդակված է Հայոց Տիգրան Մեծ արքայի դրամի վրա` մ.թ.ա. 83 թվականին` Անտիոքի նվաճման առիթով, քանդակագործ Հակոբ Հակոբյանը երկար ժամանակ աշխատել է և այն հուշակոթողի վերածելու նախագիծ է կազմել:

Տիգրան Մեծի հատած այս դրամը նշանակալի արժեք ունի համաշխարհային մշակութային գանձարանում, և մեծ հետաքրքրություն ու արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհի գիտական և մշակութային անցուդարձում, ինչը անհետևանք չի թողել նաև հայ մշակութային կյանքը:

Տիգրան Մեծի արձանի իրականցումը պայմանավորված է հայոց պետականություն-գիտություն-մշակույթ հարաբերությունների սերտ կապը շեշտելու և դրա կարևորությունը մատնանշելու փաստով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով գաղափարը, պատրաստակամություն է հայտնել աջակցել և առաջարկը ներկայացնել Երևանի ավագանու գեղարվեստական հանձնաժողովի քննարկմանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply