Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 8, 2012 16:36

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված «արագ» շախմատի միջազգային մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Հաջող հանդես եկավ բրազիլահայ ևս մեկ շախմատիստ` Արմեն Բրուտյանը, որը 6 միավորով բաժանեց 2-9-րդ տեղերը և  լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 7-րդ տեղը:

Խաղում էր 204 շախմատիստ:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply