«Միսիս տատիկ տիեզերք 2012» տիտղոսակիրը խորհուրդ է տալիս տատիկներին չբավարարվել կենցաղային գործերով և թոռնիկներին խնամելով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | February 8, 2012 15:06

Պլաստիկ վիրահատության չեմ դիմել, քսուքներ չեմ օգտագործում: Պարում եմ, զբաղվում աերոբիկայով: Բնավորությամբ շատ պարզ եմ, մեծահոգի, նպատակասլաց  և  անչափ բարի եմ, երևի հոգեպես իմ բարությունն  արտահայտվել է իմ տեսքում. այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միսիս տատիկ տիեզերք 2012»  հռչակված 52-ամյա  Լուիզա Ծատուրյան-Աղաջանյանը` ներկայացնելով իր գեղեցկության և երիտասարդության «գաղտնիքը»:

Վերջինս հունվարի 22-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Miss Grandma Universe-2012»  մրցույթի թագակիր է դարձել:

Մրցույթի 300 մասնակիցներից եզրափակիչ փուլ են անցել 15 գեղեցկուհի  տատիկներ, որոնցից էլ հաղթող է  ճանաչվել Լուիզա Ծատուրյան-Աղաջանյանը:

36-55  տարեկանների մեջ ամենագեղեցիկը ճանաչված Լուիզան մրցույթի երեք փուլերում տարբեր կերպարներով է ներկայացել` առաջինում հայկական տարազով`  կրել է ոճաբան Գևորգ Շադոյանի հեղինակած զգեստը հայոց եռագույնով: Երկորդ փուլում ցուցադրել է իր խոհարարական հմտությունները`ազգային կերակրատեսակներից պատրաստելով տոլմա և սպաս: Իսկ երրորդ փուլում պարային կատարմամբ է հանդես եկել:

Լուիզա Ծատուրյանը նշում է, որ իր կյանի 33 տարիները նվիրել է իր երեխաներին:  Ունի 3 երեխա և երկու թոռ: Հայաստանցի գեղեցկուհի տատիկը Ալավերդիից է, մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է, Լոռիի և  Տավուշի մարզերի Միսս և  Միստր գեղեցկության մրցույթի ղեկավարը:

Պատմում  է, որ իրեն շատ են աջակցել հատկապես դուստրերը. մրցույթին մասնակցելու որոշումը հեշտությամբ չի տրվել:

Իսկ նմանատիպ մրցույթները, ըստ նրա, պետք է ոգևորեն տատիկներին, որպեսզի վերջիններս  լինեն  ավելի շրջահայաց , չբավարարվեն  կենցաղային գործերով, թոռնիկներին խնամելով, չընկճվեն կյանքի դժվարություններից :

 

 

Դիտվել է 1672 անգամ:
Print Friendly

Leave a Reply