54-ամյա տղամարդիկ դաշտից կանեփ են քաղում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 8, 2012 13:20
Փետրվարի 7-ին, ժամը 12.30-ին,  ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ավշար գյուղի 54-ամյա մի բնակչի, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Բերման ենթարկվածը  հայտարարել է, որ զանգվածը քաղել է դաշտից և փաթեթավորել` հետագայում օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Փետրվարի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները  բերման են ենթարկել Սևան քաղաքի  54-ամյա մի տղամարդու, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված:
Տղամարդը հայտարարել է, որ զանգվածը քաղել է դաշտից իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply