Գիտնականներին հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 8, 2012 13:22

Բրիտանական Էկսետեր քաղաքի համալսարանի  կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ բույսերը, հատկապես բանջարեղեններն,  իրար հետ շփվում են: Հետազոտողները  ժապավենի վրա արձանագրել են , թե ինչպես ֆլորայի  մի ներկայացուցիչը  մյուսին զգուշացրել է  վերահաս վտանգի մասին, հաղորդում է BBC ռադիոհեռուստաընկերությունը:

Դուք սիրում եք պարտեզում կամ այգում զբոսնել, քանի որ համոզված եք , որ այնտեղ  տիրում է իսկական լռություն:  Էկսետեր  համալսարանի գիտնականները պնդում են , որ դա այդպես չէ. դուք  պարզապես  չեք լսում,  թե ինչպես են իրար  հետ հաղորդակցվում բույսերը:  Իսկ նրանք  միշտ զրուցում են, հատկապես վտանգի ժամանակ: Բույսերի շփման մասին կենսաբանները վաղուց գիտեին , բայց միայն այժմ նրանց հաջողվեց  ստանալ տեսանելի գիտական հիմնավորում:

Դրա համար գիտնականները մի փոքր մոդիֆիկացրեցին կաղամբի ԴՆԹ-ն`  նրա պարունակության մեջ  ավելացնելով լյուցիֆերազ սպիտակուցի քանակը, որի առկայությունը թույլ է տալիս լուսատիտիկներին լույս տալ մթության մեջ:

Դա արվել է , որպեսզի տեսախցիկները  կարողանան արձանագրել  բանջարեղենների  շփումը միմյանց հետ, գրում է Daily Mail-ը:  Կենսաբանները կտրել են կաղամբի տերևը , որից հետո  բույսը բաց է թողել  մետիլ ժասմոնտ հատուկ գազը:  Իսկ դա հենց «բանջարեղենի  ձայնն է», հայտարարում են գիտնականները:  Այդ նյութի միջոցով բույսերը  միմյանց զգուշացնում են սպասվող վտանգի մասին:

Լսելով այդ յուրահատուկ  SOS ազդանշանը`  կողքը աճող բանջարեղենները  ավելացնում են իրենց տերևների  մեջ պարունակվող թունավոր նյութերի քանակը և դրանով վախեցնում վնասատուներին , որոնք կարող են կրծել տերևները:

Էկսետեր  համալսարանի աշխատակցի ասելով` նմանատիպ եղանակով միմյանց հետ շփվում են  նաև   ծաղիկները,  նույնիսկ ծառերը:    Չնայած ֆենոմենալ բացահայտմանը, կենսաբաններն ասում են , որ  սա բույսերի միջև շփման ուսումնասիրության սկիզբն է:

Ավելացնենք, որ բույսերը ի  վիճակի են  տարբերել  իրենց «ազգականներին»    «անծանոթներից», ինչը երևում է  արմատների միջև  պատերազմի բացակայությունից, նաև  հիշում են  իրենց նախնիների  անհաջողությունները`   վատ դեպքերի մասին տեղեկատվությունը նրանց գեներում է:

Դիտվել է 2813 անգամ:
Print Friendly

Leave a Reply