Արտոնագրեր` բարձրագույն խմբի ակումբներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 8, 2012 12:54

Անցկացվել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Օրակարգում էր ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբներին «Ազգային արտոնագիր» շնորհելու հարցը:
Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել «Ազգային արտոնագիր» շնորհել «Արարատ», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» և «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին` մասնակցելու ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 2012/2013 մրցաշրջանի առաջնությանը:
ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբներին «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհելու հարցը կքննարկվի Արտոմագրման կոմիտեի մայիսյան նիստի ընթացքում` ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply