Հայաստանում ծննդաբերողներից շարունակում են դրամ շորթել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | Գայանե Գալստյան | սեպտեմբերի 25, 2009 19:22
Ծննդօգնության ոլորտում՝ հատկապես սեփականաշնորհված բուժհիմնարկներում, բուժաշխատողները, խախտելով օրենքը, վերջին շրջանում դրամ են շորթել ծննդաբերողներից:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այս օրինազանցությունները քննարկելու համար հանդիպել է Երևանում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների ղեկավարներին՝ հանձնարարելով վերանայել իրենց գործելակերպը և իրականացնել բացառապես անվճար ծննդօգնություն:
Նախարարը պահանջել է բացառել վճարովի ծառայությունները:
2008թ. հուլիսից Հայաստանում ծննդօգնությունը պետական հավաստագրով դարձել է անվճար:
Դիտվել է 1358 անգամ:





Facebook
Tweet This