«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել ճամփեզրի հողամասը,իսկ «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենաները իրար են բախվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 8, 2012 13:12
Փետրվարի 7-ին, ժամը 23.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մեծավան-Տաշիր ճանապարհի 6-րդ կմ-ին  բախվել է ձնաթմբին և ընկել ճամփեզրի հողամասը:
Պատահարի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 7-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի և Ուսանողական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply