Ֆլորիդայի բնակիչը փորձել է բանկ թալանել կիսատաբատը գլխին հագած

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 12:44

Ֆլորիդայի 43-ամյա բնակիչ Եղյա Էսկալերը փորձել է թալանել բանկը` կիսատաբատը գլխին քաշած, որը չէր ծածկում դեմքը, այլ, ավելի շուտ, աքսեսուարի տպավորություն էր թողնում:

Տղամարդը մտել է բանկ ու պահանջել «քսանանոցներ ու  հիսնանոցներ»  իրեն տալ: Իսկ երբ բանկի աշխատակիցը  հարցրել է նրան, թե ինչ է ուզում` «Կարևոր չէ», պատասխանել է նա  ու հեռացել:

Հետո, երբ գանձապահը կատարվածի մասին հայտնել է իրավապահ մարմիններին,  նրանց հաջողվել է  բանկից ոչ հեռու բռնել տղամարդուն: Մնում է պարզել, թե ինչու է նա այդ տեսքով ներկայացել, չէ որ  նման դեպքերում հանցագործները փորձում են  լրիվ  ծածկել դեմքը:

 

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply