Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2012 12:32

Փետրվարի 8-ին` ժամը 07.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով Ռոման Բադոյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 01 ՏԼ 943 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:

Զոհեր և տուժածներ չկան:

 

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply