Փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ,Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2012 12:25

Հունվարի 8-ի` ժամը 10.00-ի դրությամբ,առատ ձյուն է տեղում հանրապետության ողջ տարածքում,չնայած դրան` հանրապետության միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Գիշերվա սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով, փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բուքի պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Աշոցք,Արագած-Սպիտակ,Ղափան-Մեղրու լեռնանցք ճանապարհահատվածները:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply