Երևանում և Փոքր Մանթաշ գյուղում ավտոմեքենաներ են այրվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 8, 2012 12:13

Փետրվարի 7-ին`ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում («Սրբ. Մարիամ Աստվածածին» ԲԿ) այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.17-ին, մարվել`10.25-ին:

Այրվել է «Մարկիզա» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Լ 0086 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը`ժամը 21.50-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.08-ին, մարվել 22.15-ին:

Այրվել է Մ.Աթոյանին պատկանող «ՎԱԶ-2108» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply