Սիրիայից հետ են կանչվել բոլոր դեսպանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 11:57

Սիրիացի դեսպաններն անհապաղ պետք է հեռանան Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության  երկրների տարածքներից: Սաուդյան Արաբիայի, ՀԱՀ, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի ու Քաթարի իշխանությունները նրանց հետ ուղարկելու որոշում  են կայացրել` ի նշան Սիրիայում չդադարող  արյունահեղությունների, որի պատասխանատվությունը  վերագրում են Ասադի վարչակարգին:

Արևմտյան երկրները`  Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, հայտարարել են, որ հետ են կանչում իրենց դեսպաններին` խորհրդակցության: Ավելի վաղ նմանատիպ որոշումներ են ընդունել ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply