Բելառուսում մարմնավաճառներին ուղարկել են փողոցները ձնից մաքրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 11:43

Մինսկում կոմունալ ծառայությունների աշխատակիցների հետ փողոցները մաքրելու են ուղարկել մարմնավաճառներին: Թմրանյութերի ու մարդկանց առևտրի դեմ պայքարի վարչության  պետ Կ.Լյաշկևիչը, դատարանի որոշման համաձայն,  հարկադիր աշխատանքների է  ուղարկել 42 թեթևաբարո կնոջ: Բելառուսի մայրաքաղաքում առատ ձյան պատճառով փողոցները մաքրելը իսկական խնդիր է դարձել: Քաղաքային իշխանությունները կարծում են, որ ցանկացած օգնություն տեղին է ու  օգտակար:

 

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply