Ֆիլիպիններում երկրաշարժի զոհ է դարձել 48 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 11:25

Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդով երկրաշարժը 48 մարդու կյանք  է խլել, 92 մարդ անհետ կորած է համարվում:

Հազարավոր զինծառայողներ են օգնում ավերակները վերացնելու աշխատանքներին, գործողություններում մի քանի ուղղաթիռ է ներգրավված:

Երկրաշարժը Գուիխուլնգան և Լա Լիբերթագ  քաղաքներում սողանքի պատճառ է դարձել,  30 տուն է արդեն քանդվել: Ստորգետնյա հզոր ցնցումները ցունամիի վտանգ են առաջացրել, տեղի սեյսմոլոգները  Սեբու քաղաքի  բնակչությանը զգոնության ու զգաստության կոչ են անում:

 

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply