Anonymous-ի հաքերները կոտրել են Սիրիայի նախագահի փոստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 11:15

Հաքերները կարողացել են կոտրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի  էլեկտրոնային փոստը:

Իրենց նոր հաջողության մասին  հայտնել են  իրենց միկրոբլոգում: Ավելի վաղ նրանց հաջողվել է կոտրել Նյու Յորքի ֆոնդային բորսայի, ԱՄՆ ոստիկանության ու ՄԱԿ-ի հազարավոր աշխատակիցների փոստային նամակագրությունների կայքերը: Նրանց հաջողվել է  գրավել Սիրիայի նախագահի գրասենյակի փոստային կայքի վերահսկողությունը:  Գրասենյակի աշխատակիցները  փոստի համար մի շատ «հետաքրքիր» գաղտնաբառ  էին մտածել` «12345», ինչը  կիբեռավազակները կոտրել ու մուտք են գործել վարչության պետ Մանսուր Ազամի ու նախագահի խորհրդական Բութան Շաբանի փոստարկղեր: Այդպիսով դարձել են այն տեղեկության տերը, որի համաձայն ԲաշարԱսադը պատրաստվում է АВС ընկերությանը հարցազրույց տալ, տեղեկացել են նաև, որ Ասադի մամլո ծառայության ղեկավարը հեռուստաալիքին նամակ է ուղարկել, որտեղ ընդունել է, որ ցուցարարների ու զորքերի միջև բախումների հետևանքով  զոհվել են մարդիկ: Ասադի մամլո ծառայությունից առաջարկել են կատարվածի մեղքը բարդել ոստիկանների վրա, որ իբր նրանք «ահավոր անկազմակերպ են եղել»:

Anonymous-ի հաքերներին արդեն հաջողվել է գրավել Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի պաշտոնական կայքը: Այդպիսով նրանք վրեժ են լուծել նրանից  աշխարհում ամենախոշոր կայքերից մեկը` Megaupload-ը փակելուն կողմ լինելու համար:

 

 

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply