Եգիպտոսում գազանաբար սպանվել է Siemens-ի ներկայացուցչության ղեկավարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2012 7:38

Կահիրեում դաժանաբար սպանվել է գերմանական Siemens ընկերության ադմինիստրատիվ և  ֆինանսական ղեկավար Խանի Լոկան: 45-ամյա տղամարդուն գտել են եգիպտական մայրաքաղաքի արվարձանի ամայի տեղանքում`բռնի մահվան հետքերով, երեքշաբթի հաղորդել են երկրի ուժային կառույցները:

Խանի Լոկան կորել էր չորս օր առաջ: Նրա ազգականները այդ մասին հայտնել էին ոստիկանությանը, որոնման արդյունքում փետրվարի 6-ին Կահիրեում գտել են նրա մասնատված և այրված դիակը, ինչպես նաև լքված ավտոմեքենան:  Siemens ընկերության գլխամասային գրասենյակը, որը  գտնվում է Մյունխենում, հաստատել է իր ներկայացուցիչի մահը:

Արդեն ձերբակալվել են երկու կասկածյալ` հորդանանի  մի քաղացուհի  և իր ընկերը, որոնք մայրաքաղաքի դեղատներից մեկում են աշխատում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը`  վկայակոչելով  «Ալ-Մասրի ալ-Յաում»  հրատարակությունը:

Նրանք, լինելով ծնունդով պաղեստինցի , Լոկից դրամներ էին կորզում, իսկ երբ նա մերժել է , որոշել են թալանել ու սպանել: Հետքերը թաքցնելու համար  նրանք մասնատել ու այրել են դիակը: Ինչպես պատմել են ձերբակալվածները, նրանք իրենց զոհի հետ ծանոթացել են մոտ մեկ տարի առաջ Կահիրեի հյուրանոցներից մեկում: Նրանք լուրջ ֆինանասական դժվարություններ են ունեցել և ակնկալում էին Լոկի օգնությունը:

Siemens –ը Եգիպտոսում է արդեն ավելի քան  110 տարի: Նրա ռեգիոնալ ներկայացուցչությունն ունի   մոտ  500 աշխատակիցներ: Տեղական շուկայում ընկերությունը մասնագիտացել է գազային տուրբիններ և երկաթգծի սարքավորումներ ներմուծելու մեջ:

 

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply