«Կոստա Կոնկորդիայի» նավապետը կարող է նստել երեք հազար տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 19:15

Իտալական դատախազությունը պատրաստվում է Կոստա Կոնկորդիա նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին  դատապարտել ռեկորդային մեծ ժամկետով: Այսօր իշխանության ներկայացուցիչները նավապետի համար պահանջեցին 2697 տարի ազատազրկում:  Իտալացին առաջվա պես համարվում է նավի խորտակման գլխավոր մեղավորը, որի զոհերը 17 մարդ էին, հաղորդում է  Daily Mail-ը:

Կոստա Կոնկորդիա նավի նավապետը  հիմա տնային կալանքի տակ է: Ոստիկանությունը նրան մեղադրում է 17 հոգու  ոչ կանխամտածված  սպանության մեջ , այդքան ուղևորներ էլ համարվում են անհետ կորած:  Նրանց որոնումը ավարտվեց հունվարի վերջին:  52-ամյա տղամարդու կատարած հանցագործության մեջ կան բազմաթիվ ծանրացուցիչ հանգամանքներ:

Մեղադրողը պնդում է , որ Ֆրանչեսկո Սկետինոյին տեղափոխեն բանտ: իշխանությունները վախենում են, որ մի անգամ խորտակված նավից փախած իտալացին կրկին կխախտի օրենքը:

Դատախազները ուզում են վայ նավապետին դատապարտել 15 տարի ոչ կանխամտածված սպանության համար, 10 տարի լաստանավի կործանման և ութական տարի  յուրաքանչյուր ուղևորի համար , որոնց Ֆրանչեսկոն թողել էր անօգնական մահանալու խորտակվող նավի մեջ: Նրանց թվում են անհետ կորածները: Այսպիսով նավապետը փաստորեն կրկնակի պատասխան կտա Costa Concordia-ի յուրաքանչյուր մահացած ուղևորի համար: Ընդհանուր առմամբ իտալացու մեղքով տուժել է  334 մարդ:

Նավապետի պատժաչափը կարող է 2697 տարվա  ազատազրկում լինել:

Շոգենավի նավապետի պաշտպաններն իրենց հերթին փորձել են համոզել դատավորին , որ Սկետինոն չի հեռանա իր տնից և չի փորձի ազդել դատական  պրոցեսի վրա: Costa Concordia-ի  խորտակման գործով հաջորդ նիստը կկայան  փետրվարի 10-ին:   Costa Cruises  ընկերությունը , որին պատկանել է չարաբաստիկ նավը , արդեն բոլոր ուղևորներին առաջարկել է փոխհատուցում   14,5 հազար դոլարի չափով: Չնայած դրան,  շատ ուղևորներ շարունակում են  դատի տալ`հույս ունենալով  ստանալ ավելի խոշոր գումար:

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply