Վաղը տեղի կունենա «Նորարար ուսուցիչներ» ֆորումը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2012 17:35

Փետրվարի 8-ին, ժամը 1100-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, /շենք 10, 6-րդ հարկ/ Մայքրոսոֆթ ընկերությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ “Գործընկերներ ուսման ոլորտում” ծրագրի շրջանակում  տեղի կունենա “Նորարար ուսուցիչներ” ֆորումը, որի ընթացքում  նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչներին  կհանձնվեն մրցանակներ:  Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և մրցույթի գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply