Իրանում ձերբակալվել են բրիտանական BBC ընկերության համար գաղտնի աշխատող լրագրողներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 17:19

Իրանում ձերբակալվել են  բրիտանական BBC ընկերության համար գաղտնի աշխատող մի քանի լրագրողներ:  «Մեհր» գործակալության  աղբյուրի  տվյալների համաձայն` «այդ մարդիկ  տեղեկություններ էին հավաքում  և  հաղորդագրություն էին պատրաստում  պարսկական  BBCծառայության համար, որի համար  ստանում էին  ահռելի հոնորարներ»:

Իրանի իշխանությունները  զգուշացրել են Իսլամական հանրապետությունում աշխատող լրագրողներին տեղեկատվություն չպատրաստել, այդ թվում լուսանկարներ ու տեսանյութեր, երկրում արգելված  ԶԼՄ-ների համար, որոնց թվում  է պարսկական  BBC ծառայությանը:

«Այդպիսի գործունեությունը  հակասում է իրանական օրենսդրությանը»,- ընդգծվում է  Իրանի մշակույթի և իսլամական ուղղվածության նախարարության  պաշտոնական ծանուցման մեջ, որը ուղղարկված է նաև   ИТАР-ТАСС-ին:

Իրանի իշխանությունները  կարծում  են , որ 2009թ.  նախագահական ընտրությունների ժամանակ  և  դրան հաջորդած  ժամանակաշրջանում BBC ծառայությունը սադրիչ գործունեություն էր ծավալել:

Այդ պատճառով փակվեց  BBC-ի Թեհրանի ծառայությունը: Անցյալ տարվա աշնանը Իրանի տեղեկատվության նախարար  Հեյդար Մոսլեխին իր հարցազրույցում  BBC-ին անվանեց ոչ թե զանգվածային լրատվամիջոց, այլ «լրտեսական կազմակերպություն, որի տակ  թաքնված է հակաիրանական քայքայիչ գործունեություն»:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply