Գագիկ Բաղդասարյանը վայր դրեց պատգամավորական մանդատը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2012 16:35

Քիչ առաջ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը դիմում է գրել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց հենց Գագիկ Բաղդասարյանը:

Քիչ առաջ էլ ՕԵԿ-ն էր հայտարարություն տարածել, թե Գագիկ Բաղդասարյանին հեռացնում է կուսակցության շարքերից:

«Չգիտեմ, թե ինչ է «Օրինաց երկիրը» տարածել, բայց ես այդ կուսակցությունում չեմ 2010թ. մայիսի 10-ից: Ինձ չեն կարող կուսակցությունից  հեռացնել: Իսկ ես նամակ եմ գրել ԱԺ նախագահին եւ վայր եմ դրել իմ մանդատը: Իմանալով այդ լուրը, թե իբր ինձ հեռացրել են, երկվա ամսաթվով էլ ինչ որ որոշում են կայացրել»,- ասում է Գագիկ Բաղդասարյանը:

Ըստ պատգամավորին՝ ՕԵԿ-ի որոշումը իրենց խնդիրն է: Գագիկ Բաղդասարյանի ասելով, ՕԵԿ-ի նման պահվածքը պայմանավորված է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ իր դեմ քվեարկելով:

«Ինձ ասում են, թե ինչո՞ւ ես ՕԵԿ-ի գիծը շեղում եւ այլն»,- ավելացրեց Գագիկ Բաղդասարյանը: Նրա հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք քիչ ուշ:

hetq.am

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply