ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարում Հայաստանը 114 երկրների ցանկում 8-րդն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 18:48

hiv_aids

1988թ.-ից մինչև 2009թ. սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 777 դեպք, որոնցից 136-ը 2008թ.-ի ընթացքում:

2007թ. դրությամբ աշխարհում արդեն ապրում է 33մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ, որոնցից 22մլն-ը բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (Հայաստանն ու նախկին ԽՍՀՄ երկրները ներառյալ) ՄԻԱՎ հիվանդների թիվը հասել է 1,5մլն-ի:

2007թ. ընթացքում մահացել է 2 մլն ՁԻԱՀ-ով հիվանդ, նրանցից 58.000-ը՝ մեր տարածաշրջանում:

«World Vision Հայաստանը», որը  «Օժանդակություն ՀՀ-ում ՄԻԱՎ⁄ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագիր» դրամաշնորհի միջոցով 6 տարի  իրականացրել է ՄԻԱՎ⁄ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիր, այսօր ամփոփեց արդյունքները և ծրագրի  կառավարումը փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարությանն ու «Առաքելություն Արևելք» միջազգային բարեգործական կազմակերպությանը:

«World Vision Armenia»-ի ազգային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Պ. Դե Սիլվան ասաց, որ ծրագրի իրականացումը հեշտ չի եղել:

Գլոբալ Հիմնադրամի (ԳՀ) աջակցությամբ իրականացվող այս ծրագրի համար Հայաստանին տրամադրվել է 9 մլն դրամ՝ ՀՀ ողջ տարածքում առավել խոցելի խմբերի նկատմամբ բժշկական վերահսկողություն իրականացնելու համար:

2002թ. և 2007թ. տվյալներով` Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը ներարկային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում 15%-ից նվազել է մինչև 6.8%:

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը տղամարդիկ են` 569 մարդ, 208 դեպք էլ գրանցվել է կանանց, 16 դեպք էլ՝ երեխաների մոտ:

ԳՀ  2008թ. տվյալներով՝ ԳՀ-ի աջակցությամբ ծրագրեր իրականացնող 114 երկրների շարքում Հայաստանը լավագույն արդյունքներով 10 երկրների ցանկում 8-րդն է:

Դիտվել է 1872 անգամ:
Print Friendly

Leave a Reply