Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 14:11

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 8-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 08-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 9-11-ին էապես չի փոխվի, 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով:

 

Երևանում`
Փետրվարի 8-10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply