ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կանադայում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 7, 2012 13:42

Փետրվարի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ Զինված Ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Կանադայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցիների սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանի և Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրեց հայոց բանակի  եւ պետականության 20-ամյա ուղին:

Միջոցառումն ուղեկցվում էր համերգով, որի ընթացքում ներկայացվեցին հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ:

 

 

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply