Ճապոնիայում փլուզվել է ստորջրյա թունելը. կան տուժածներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 13:27

Ճապոնական Օկայամա պրեֆեկտուրայում փլուզվել է ստորջրյա թունելը, որը Միձուսիմա նավահանգիստը միացնում էր երկրի ամենախոշոր նավթավերամշակող ձեռնարկություններից մեկի  հետ:

5 մարդ անհետ կորել է, մեկին հաջողվել է փրկվել:

Ինչպես հայտնում են ճապոնական լրատվական գործակալությունները, անհայտ պատճառով 30 մ խորության վրա  գտնվող թունելի մեջ  ջուր է լցվել:

Նավթավերամշակող ձեռնարկությունը, որի աշխատակիցներն են տուժել պատահարի հետևանքով, պատկանում է JX Nippon Oil & Energy Corporation էներգետիկ ընկերությանը, որն  աշխարհում ավելի հայտնի է ENEOS բրենդով:

 

 

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply