Վարձակալը բնակարանից 700 հազար դրամ է գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 13:30
Փետրվարի 4-ին ոստիկանության Մեղրու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի մի բնակարանից 700.000 դրամ են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Արմինե Հ.-ն, որը հունվարի 28-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ բնակվել էր հիշյալ բնակարանում:
Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնը մասամբ (100.000 դրամ) հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply