Ոստիկանները ծառերի կոճղերով բեռնված մեքենա են կանգնեցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 13:24
Փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի սկզբնամասում կանգնեցրել են հատված ծառերի կոճղերով բեռնված «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի երևանաբնակ վարորդը հայտնել է, որ կոճղերը հավաքել է Վահագնի գյուղին հարակից անտառից՝ ապօրինի հատած ծառերի մնացորդներից:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply