ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 7, 2012 13:10

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի  մեկնաբանությունը ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակման կապակցությամբ

Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ:

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն:

 

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply