ԲՀԿ-ն այսօր կբոյկոտի խորհրդարանի աշխատանքը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2012 13:01

Այսօր խորհրդարանում տապալվեց օրինագծերի ընդունումը: Առաջին օրինագիծը քվեարկության դրվելուց առաջ հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իրենց խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Բանն այն  է, որ Նաիրա Զոհրաբյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ նախօրեին իրենց խմբակցության կողմից կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» փաթեթի քվեարկությունը բոյկոտելուն: Զոհրաբյանի խոսքով, երեկ թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ տարբեր լրատվամիջոցներում Ազգային Ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել «Բարգավաճ Հայաստանի»  հասեցին. “Հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագածի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը եւ քվեարկել է իր համոզումնքների համաձայն, ապացուցելով մեր խոսքի եւ գործի համարժեքությունը,-ասաց նա,-ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագորգոռ հայտարարություններին, այն էլ՝ օրենքը շրջառանության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագծիը որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, եւ նախագծի իրական նպատակը մեկն է՝ լրացուցիչ արոտնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշվի Հայաստանի հանրապետության քաղաքացիների”։

Հայտարարության այս հատվածում ԱԺ նախագահն ընդհատեց Զոհրաբյանի խոսքը: Ավելի ուշ Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրեց իր ելույթի մնացած հատվածը.  “Ի դեպ, տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ թե՛ եվրոպական եւ թե՛ ռուսական փորձին եւ կարծում եմ, բոլորի համար ակնայտ կլինի այս նախագծի իրական շարժառիթները, եւ թե իրականում ո՞ւմ շահերն է այն սպասարկելու”,-ասաց նա:

Պատգամավորը նաև հայտարարեց, որ հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, ԲՀԿ խմբակցությունն այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին:

Ի դեպ, րագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ նաև Գալուստ Սահակյանից: Վերջինս, համաձայնելով պատասխանել լրագրողների հարցերին և որոշ ժամանակ վերջիններիս սպասեցնելուց հետո, աննկատ մտավ նիստերի դահլիճ` այդպես էլ որևէ մեկնաբանություն չտալով:

 

 

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply