Ֆրանսիայում առաջին անգամ մահմեդական գերեզմանոց է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 12:55

Ստրասբուրգում բացվել է առաջին մահմեդական գերեզմանոցը: Նշվում է, որ  առանձին  դավանանքների պատկանող ներկայացուցիչների գերեզմանատներ Ֆրանսիայում արգելված են 1905-ից (այն ժամանակ եկեղեցին անջատ էր պետությունից): Սակայն այդ նորմը չի տարածվում Ստրասբուրգի վրա, քանի որ այն նախկին գերմանական քաղաք է:

1000 գերեզմանի հաշվարկով կառուցված գերեզմանատան համար քաղաքապետարանը ծախսել է 800 հազար եվրո: Դրանից առաջ մահմեդականները Ֆրանսիայում թաղում էին կատարում ընդհանուր գերեզմանատներում մահմեդականներին հատկացված հողակտորներում:

 

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply