Մեր ձյուդոյիստների մտադրությունները լուրջ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 7, 2012 12:51

Հայաստանի ձյուդոյիստները լրջորեն են նախապատրաստվելու փետրվարի 17-19-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք ձյուդոյի «Գրան պրի»  միջազգային մրցաշարին:  Հայաստանի ձյուդոյիստները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայի «Ամբերգ» ճանաչված ակումբի մարզիկների հետ:

«Գրան պրի» մրցաշարին կմասնակցեն 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը, 66 կգ քաշայիններ Արթուր Երանոսյանը և Արմեն Նազարյանը, 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը  և 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, իսկ կանանց մրցաշարում՝ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը և 57 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply