25-ամյա երիտասարդը փորձել էր ալյումինե մալուխներ գողանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 12:45
Փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հայտարարություն է տվել, որ ժամը 13.45-ի սահմաններում, օդանավակայանում կառուցվող տերմինալի շինհրապարակի մոտ, հայտնաբերել է 1987 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, որը փորձել է սպորտային պայուսակով  շինհրապարակից գողանալ և դուրս բերել ալյումինե մալուխներ:
Արտյոմ Հ.-ն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply