Ինդոնեզիայում անտոմս ուղևորների վրա գարշահոտ հեղուկ են լցնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 12:42

Ինդոնեզիայի իշխանությունները նորանոր միջոցներ են փնտրում անտոմս ուղևորների երթևեկի դեմ, որոնք գերադասում են տեղափոխվել գնացքների տանիքին ծվարած:

Որոշ կայարաններում տեղադրվել են շրջանակներով շղթայակապ բետոնե  գնդեր, որոնք թույլ չեն տալիս օտարներին  գտնվել դրանց տակով ընթացող գնացքների վրա:

Այժմ որոշել են անտոմս ուղևորներին վանել գարշահոտության մեջ թաթախված խոզանակներով: Տանիքներին երթևեկողներին կցողեն  այդ հեղուկով:

Կողմնակի դիտորդներն ասում են, որ խցկված գնացքներում պարզապես տեղ չկա բոլորի համար, ինչի պատճառով էլ նրանք ստիպված են ուղևորվել գնացքների տանիքից կառչած` վտանգելով կյանքը:

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply