Շմոլ գազից 6 մարդ է թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 7, 2012 12:41

Փետրվարի 6-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.40-ին Ռուբինյանց փողոցի 2/1 շենքի բնակարաններից մեկից, շմոլ գազի թունավորումով, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել երեք բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանի գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Փետրվարի 7-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել Ապարան քաղաքի երեք բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ինքնաշեն գազօջախի թերայրումից առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 896 անգամ: