33-ամյա տղամարդու մոտ գտել են ներարկիչներ` թմրանյութերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 12:20
Փետրվարի 7-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու ներարկիչ, մեկի մեջ՝ 4 մլ, մյուսում՝ 1,5 մլ լուծույթներով:
Բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար:
Ոստիկանությունից հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply