Էստոնիայում գործում են «ամազոնուհիների» զիվորական ջոկատներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 11:39

Էստոնիայում գործում են եզակի զիվորական ջոկատներ, որոնք ծառայության են  ընդունում   միայն կանանց:  Ի դեպ,  ցանկացած, նույնիսկ ամենախաղաղ մասնագիտության ներկայացուցիչների` ուսուցչուհիների, քարտուղարուհիների, և այլն: Սովորական օրերին  նրանք գնում են աշխատանքի, իսկ ազատ ժամանակը  ավտոմատներով խոչընդոտներ են  հաղթահարում:  «Ամազոնուհիները »   իշխանություններին հարկավոր են արտաքին թշնամու  դեմ առերեսման համար, հաղորդում է  L’Expresso-ը:

Էստոնական ռազմուհիների ջոկատի անունը  Naiskodukaitse է:  Այն գործում է Էստոնիայի պաշտպանության նախարարության հովանու տակ և ունի մոտ 1000  կին: Հետաքրքիր է , որ Naiskodukaitse «ամազոնուհիների»  ջոկատը  ՊՆ շրջանակներում հատուկ  միավորում է, որը կոչվում է  Kaitseliit կամ  Պաշտպանության միություն:  Այնտեղ հաշվառված են մոտ  20 000 մարտիկներ, դա ավելի շատ է, քան երկրի ամբողջ զինված ուժերը:

Naiskodukaitse -ի մեջ մտնում են միայն կամավոր աղջիկներ, նրանց աշխատանքը  չի վարձատրվում:  Ի դեպ «ամազոնուհիներից »  շատերը  Հայրենիքի ծառայության համար  պարգևներ չեն ակնկալում: Նրանք գոհ են, որ նպաստում են Էստոնիայի անվտանգության բարելավմանը: Եվրոպայում միակ կանացի ռազմական ստորաբաժանման  պարապունքները  կիրակի օրերին են` կրակել նշանակետին, կողմնորոշում   խճճված տարածքում:

«Ամազոնուհիները» համոզված են , որ Եվրոպան նոր պատերազմի շեմին է, որի ժամանակ Էստոնիայի համար լավ չի լինի: Կանայք մտահոգված են, որ իրենց երկրում էստոներեն  գնալով ավելի քիչ մարդիկ են խոսում, չնայած պաշտոնապես Էստոնիայի քաղաքացիների միայն 10% -ն է ռուսալեզու:

Naiskodukaitse ջոկատները գլխավոր վտանգը սպասում են Ռուսաստանից `«իրենց ամենավտանգավոր հարևանից»:

«Եթե ռուսական զորքը նորից մտնի Էստոնիա, ապա շատ հավանական է , որ մեր լեզուն  կվերանա անվերադարձ, մենք դա թույլ չենք տա»,-հայտարարել է աղջիկներից մեկը:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply