Ճապոնական ծովում փոթորիկը շոգենավի վրայից 52 ավտոմեքենա է սրբել-տարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 11:20

Ճապոնական ծովում  բեռնանավի վրա գտնվող 52 ավտմեքենան, որոնք Ճապոնիայից Վլադիվոստոկ էին տեղափոխում, փոթորիկը սրբել-տարել է:

«Ասթոնգեյթ» շոգենավի վրայից 9 բալանոց փոթորիկը պոկել է արգելափակոցները, նավը ծածկվել է 8 մետրանոց ալիքներով, որոնք  ուղղակի «լվացել» են տախտակամածը: Նավի 18-հոգանոց անձնակազմը հրաշքով է փրկվել: Նրանց բախտը բերել է, որ այդ ժամանակ տախտակամածին չեն եղել:

64 ավտոմեքենա ամրացված են եղել նավամբարին, ինչը լրիվ թույլատրելի է բեռնափոխադրման կաննոների համաձայն: Մնացածն էլ եղել են նավամբարում: 64-ից  52-ը ալիքը տարել է, իսկ 12-ը մնացել են: Դրանք խիստ վնասված են: Ավտոմեքենաները գնվել են աճուրդում: Դատարանը կորոշի, թե ինչպես է փոխհատուցվելու կորուստը:

Ըստ օրենքի`  9-բալանոց փոթորիկը համարվում է ուժեղագույն, անկանխելի:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply