6-ամյա Սարգիսը,25-ամյա Լիլիթն ու 36-ամյա Վանիկը թունավորվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 7, 2012 11:18

Փետրվարի 6-ին`ժամը 12.24-ին տեղակատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Հ/Ա Բ-3 թաղամասի Ջիվանու փողոցի թիվ 8 շենքի 4-րդ բնա­կա­րա­նի բնակիչ,1987 թվականին ծնված Լիլիթ Մանուկյանը:

Տու­ժած­ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը` թունավորման նախանշաններով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի 19-րդ բնա­կա­րա­նի բնակիչ,1976 թվականին ծնված Վանիկ Պատյանը: Տու­ժած­ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Իսկ փետրվարի 7-ին`նույնպես թունավորման նախանշաններով, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի 423-րդ սենյակի բնակիչ, 2006 թվականին ծնված Սարգիս Շահբազյանը: Տու­ժած­ի առողջական վիճակը գնահատվել է կայուն:

 

Դիտվել է 4104 անգամ:
Print Friendly

Leave a Reply