6 հրդեհ մեր հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 11:14

Փետրվարի 6-ին`ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է Ս.Ավետիսյանին պատկանող գազի 3 կգ-անոց բալոն:

Նույն օրը`ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում`  Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում գտնվող թիվ 2 մանկապարտեզի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել`14.20-ին:

Այրվել է տանիքի 2 քմ մակերեսով հատված:

Նույն օրը`ժամը 14.15-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ (ոչ բնակելի):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել`14.55-ին:

Այրվել է տնակի 27 քմ մակերեսով հատված:

Նույն օրը`ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 12 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին, մարվել`15.20-ին:

Այրվել է Ս.Մանուկյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերի 70 քմ մակերեսով հատված:

Նույն օրը`ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Չարենցի փողոցի թիվ 38 տան խորդանոցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան նկուղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել`18.55-ին:

Նկուղում այրվել են փայտե արկղեր և տնտեսական իրեր:

Նույն օրը`ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 48 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկի» տանիքում հրդեհի նշաններ են նկատվում:

Հրդեհը մարվել է կրակմարիչի օգնությամբ:

Այրվել են տանիքի վրայով անցնող էլ.լարեր`50 գմ երկարությամբ:

 

 

 

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply