«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վազել է նախագահական, որ զեկուցի դարի հանցագործության մասին. Վարդգես Հովակիմյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 7, 2012 11:36

Թերթը զրուցել է Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ, ում դեմ քրեական գործ է հարուցվել եւ ով մեղադրվում է մարզում իրականացված շինարարական աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մեջ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Պարոն Հովակիմյան, կպատմեք, թե ինչպես է սկսվել Ձեր նկատմամբ հետապնդումը:

Ալիկ Սարգսյանն իր մարզպետ աշխատած ժամանակաշրջանում 10 հա հողատարածք է հատկացնում գործարար Սիլվա Համբարձումյանին, որ նա հետախուզական աշխատանքներ իրականացնի: Նույն Սիլվա Համբարձումյանը բնապահպանության նախարարությունից 165 մլն դրամով ձեռք է բերում եւս 165 հա հողատարածք` ընդերքը շահագործելու իրավունքով: 2009թ Համբարձումյանը դիմում է մարզպետարան, խնդրելով իրեն հատկացնել հանքին կից գտնվող 30հա հողատարածքը` գործարան կառուցելու նպատալով: Այն հողակտորը, որը ընտրել էր Համբարձումյանը, նախկինում հանդիսացել է Կիրովի սովխոզի արտադարական մաս, որում կան քանդված գոմեր, եւ այդ տարածքն ի սկզբանե հանդիսացել է արտադրական նշանակության:

Մրցութային փաթեթը մարզպետարանի կողմից ըստ գործող օրենքի, ուղարկվում է կառավարություն` տարածքային կառավարաման նախարարություն, որը տալիս է իր դրական եզրակացությունը: Արդեն 2010-ին Համբարձումյանի լիազոր ներկայացուցիչը, մասնակցելով մրցույթի, ձեռք է բերում այդ հողակտորը եւ կադաստրի Վեդիի տարածքային ստորաբաժանումում ստանում է պետական գրանցում: Սիլվա Համբարձումյանին պատկանող «Հողային ռեսուրսների զարգացման ընկերությանն» այդ տարածքը տրվել էր վարձակալությամբ, կառուցապատման իրավունքով: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, տեսնելով սեփականության վկայականը, չի կարողացել, թե ինչ կարգավիճակով է հողը  հատկացվել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերությանը»: Սարգսյանն իր անգրագիտության պատճառով կարծել է, թե հողն առանց հիմքի եւ վճարի հանձնվել է Սիլվա Համբարումյանին սեփականության իրավունքով: Նա նույնիսկ չի փորձել ուսումնասիրել վկայականը եւ հասկանալ` հողը Համբարձումյանին հատկացվել է վարձակալությա՞ն, թե՞ սեփականության իրավունքով: Նա ընդամենը վազել է նախագահական, որ նախագահ Սարգսյանին զեկուցի, որ բացահայտել է մարզպետ Վարդգես Հովակիմյանի կողմից կատարված դարի հանցագործությունը: Հետագայում, երբ ոստիկանապետի հրահանգով ոստիկանության աշխատակիցները գործ են սարքում իմ դեմ, հասկանում են, որ դրանում հանցակազմ չկա, եւ փորձում են դա բացատրել նաեւ Ալիկին, սակայն ան չի ընդունում իր սխալը, քանի որ այդ սխալը ներկայացրել է ՀՀ նախագահին:

Ալիկ Սարգսյանին պաշտոնանկությունը որեւէ կերպ անդրադարձե՞լ է դատական պրոցեսի վրա, թե՞ դեռեւս նա կարողանում է ազդել դատարանի վրա:

Դատարանի նկատմամբ նա երբեւէ ազդեցություն չի ունեցել: Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի նախագահը նրան չէր ուզում տեսնել ոչ մարզեպտ, ոչ ոստիկանապետ եղած տարիներին, ոչ էլ այսօր:

 

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply