Թեկնածու Օբաման փողեր է ստանում փախուստի դիմած հանցագործի հարազատներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 11:03

Ամերիկյան ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել,  թե ով է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավի հիմնական հովանավորը:  Խոսքը մեքսիկացի խաղային մագնատ Խուան Խոսե Տոխաս Կարդոնի հարազատների մասին է, որը 1994-ին ԱՄՆ-ից փախուստի դիմեց:

Կարդոն ընտանիքի անունից դեմոկրատների հիմնադրամ է փոխանցվել 200 հազար դոլար: Դեմոկրատները հավատացնում են, թե այդ փողերը վերադարձնելու են:

Կարդոնը ձգտում է ներում ստանալ ու վերադառնալ ԱՄՆ: Նա, լինելով խաղատան  սեփականատեր, մեղադրվում է թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ:

«Պեպե»-ն (Կարդոնի մականունը) մեքսիկական ոստիկանության տեսադաշտում   հայտնվեց իր հակառակորդների հետ    ֆիզիկական  հաշվեհարդարի կազմակերպման ու տեղի քաղաքական գործիչներին ապօրինի  նվիրատվություններ անելու համար:

 

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply