Թուրքիայում ռեստորանի հաճախորդներին զվարճացնող հայաստանցի կանայք են ձերբակալվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 7, 2012 10:19
Թուրքիայի Քոջաելի նահանգի Դարըջայի շրջանի ռեստորաններից մեկում աշխատող օտարերկրացի 18 կանայք են ձերբակալվել, որոնցից 2-ը եղել են անչափահասներ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալված կանայք առանց թույլտվության ռեստորանում հաճախորդներին զվարճացնող են աշխատել:
Ձերբակալվածների մեջ են նաեւ հայաստանցի կանայք: Նշվում է, որ ձերբակալված կանայք տեղափոխվել են օտարերկրացիների համար նախատեսված վարչություն, որտեղից կարտաքսվեն Թուրքիայից:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
