Կահիրեում փողոցային կռվի ժամանակ տասնյակ մարդիկ են տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 10:10

Կահիրեի կենտրոնում  սկսված փողոցային կռիվը նոր թաղամասեր է գրավել:

Փետրվարի 6-ի երեկոյան  անկարգություններ  սկսվեցին  Աբդինի թագավորական պալատի` Եգիպտոսի նախագահի նստավայրերից մեկի մոտ: Երբ բողոքավորների երկու ճամբարները հակամարտության մեջ մտան, գործի դրվեցին քարեր, մահակներ, սառը զենք ու «Մոլոտովի կոկտեյլով» շշեր: Հայտնի է, որ կան տասնյակ վիրավորներ: Վերջին 4 օրում 8 մարդ է զոհվել:

Հիմա Թահրիրի հրապարակի մոտ, փողոցներում  բարիկադներ են սարքավորել, իսկ այնտեղ, ուր պատնեշներ չկան, մարդիկ կենդանի վահան են կազմել: Բռնությունը չհամակարգված բնույթ է կրում: Բռնության նոր ալիքի առիթ է դարձել անցած շաբաթ Պորտ-Սաիդ մարզադահլիճում կատարված ողբերգությունը, որի հետևանքով 74 մարդ զոհվեց: Անկարգությունները Եգիպտոսի 4 քաղաք են ընդգրկել:

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply