Ձայնը մատնում է կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 9:47

Պարզվում է,  որ ուժեղ սեռի ներկայացուցիչները հեշտությամբ  են կարողանում իմանալ կանանց նվիրական գաղտնիքների մասին` ուշադիր հետևելով նրանց ձայնի փոփոխություններին:

Մասնավորապես, հետազոտությունների արդյունքները հաստատել են, որ տղամարդիկ, վերլուծելով ընկերուհու ձայնի տեմբրի   ու բարձրության փոփոխությունները , կարողանում են գուշակել, թե երբ են, ասենք, իրենց սիրելիի մոտ սկսվում կրիտիկական օրերը:

Ադամս քոլեջի հետազոտողները հայտարարում են, որ տղամարդիկ ճշգրիտ կարողանում են որոշել այդ օրերը: Ուսունասիրություններով հաստատվեց նաև, որ կանանց ձայնն առավելագույն գրավչություն ստանում ձվազատման ժամանակ, երբ ամենաբարենպաստ պայմաններն են երեխա բեղմնավորելու համար:

 

 

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply