250 մեքսիկացիներ բողոքի ակցիա են կազմակերպել ցլամարտի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 9:29

Մեքսիկայում կենդանիների հարյուրավոր պաշտպաններ, արհեստական  արյունով պատված, պառկած ցույց են արել ցլամարտերի սեզոնի բացման նախօրեին:

Կիսամերկ ցուցարարները  խիտ զանգվածով պառկել են կերպարվեստի պալատի առջև` դաժան ներկայացման  սրախողխող կենդանիներ պատկերելով:

Ողջ Մեքսիկայից երիտասարդությունը հավաքվել է, որպեսզի  ցուցադրի այն ճիգերը, որ ցլամարտիկի հետ պայքարի ժամանակ ապրում է կենդանին: Ցլամարտի հակառակորդները հայտարարում են, որ երկրի բնակչության 70%-ը հանդես է գալիս այդ արյունալի ծեսի դեմ:

2011-ին Մեքսիկայի կոնգրեսում օրինագիծ է ընդունվել, որով առաջարկվում է նման միջոցառումների վրա արգելք դնել:

Դրան հակակշիռ, մարտերի կազմակերպիչները պաշտպանում են ցլամարտի անցկացումը, որպես կարևորագույն մշակութագիտական ավանդություն ու արվեստի տեսակ:

Ներկայումս ցլամարտն օրինականորեն թույլատրված է աշխարհի 8 երկրում. Մեքսիկա, Էկվադոր, Վենեսուելա, Կոլումբիա, Պերու, Իսպանիա, Պորտուգալիա և Ֆրանսիայի հարավ:

 

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply