Ավստրալիայում ջրհեղեղից տուժած շրջաններին փոթորիկ է սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2012 8:58

Հզոր փոթորիկը մոտենում է Ավստրալիայի`  ջրհեղեղից տուժած շրջաններին`Քվինսլենդ և Նոր Հարավային Ուելս  նահանգներին: Այդ պատճառով հայտարարված է արտակարգ դրություն: Ավստրալիայի Ազգային օթերևութաբանական ծառայության աշխատակից Թոնի Օդենը հաղորդել է , որ  տարերքը հիմնականում կհարվածի  Ռոմա, Շարվել և Միտչել քաղաքներին, այն իր հերթին կբերի ամպրոպային անձրևներ, ուժեղ քամի և կարկուտ:

Տեղական իշխանությունները հայտարարել են բնակչությանը տարհանելու մասին, մնացել ցանկացողները զգուշացվել են վտանգի մասին, որը իր հետ բերում է արմատախիլ ծառեր և հոսանքամատակարման գծերի կտրվածքներ: Նրանց խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ ոչ պլանավորված ճամփորդություններից և օգտվել ռադիոկապից:

Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել երկրի արևելյան ափերին, որտեղ գետերը զանգվածաբար դուրս եկան ափերից: Ջրհեղեղի պատճառով քաղաքներ տարհանվեցին, կաթվածահար եղան մայրուղիները և մասամբ ավերվեց ճանապարհային ենթակառուցվածքը, հիշեցնում է ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply