Հունաստանը համաձայնել է կրճատել 15 հազար պետծառայողի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 23:28

Հունաստանը կկատարի միջազգային վարկատուների պահանջը և 2012 թ. կկրճատի  15 հազար պետական ծառայողների: Այդ մասին հայտարարել է Էլեկտրոնային կառավարության և ադմինիստրատիվ բարեփոխումների նախարարության ղեկավար Դիմիտրիս Ռեպասը:

Ինչպես հիշեցնում Է   ИТАР-ТАСС-ը, վարկատուների եռյակը` Եվրամիությունը, Եվրոպական Կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը  Հունաստանի  առջև  մի քանի պայման դրեցին մինչ երկրորդ փաթեթ  ֆինանսական օգնություն `130 միլիարդ եվրո  տրամադրելը:

Այսպիսով կատարվեց Հունաստանի օգնության երկրորդ  ծրագրի հիմնական դրույթնեից  մեկը:

Սակայն հունական կառավարությունը դեռ «եռյակի»  երկրորդ առանցքային  պահանջը պիտի կատարի, այն է կրճատել աշխատավարձերը,  այդ թվում մասնավոր սեկտորի:  Սպասվում է , որ տվյալ հարցը կառավարությանը սատարող երեք կուսակցությունները կքննարկեն մոտակա   24 ժամում:

Այն դեպքում , եթե Հունաստանը չկատարի երկրորդ ծրագրով «եռյակի» պահանջները ` չկրճատի պետական ծախսերը, Աթենքը չի ստանա ֆինանսական միջոցներ իր  14,5 միլիարդ եվրոյի պարտատոմսերը  մինչև մարտի  20 մարելու համար:

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply