Բրեյվիկը իր գործողությունները անվանեց «նախազգուշացում պետական դավաճանների համար»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 17:48

Նորվեգական ահաբեկիչ Անդերս  Բրեյվիկը, ելույթ ունենալով դատարանում, պահանջեց անմիջապես իրեն ազատ արձակել, իսկ իր գործողությունները , որոնց հետևանքով 77 մարդ է  զոհվել, անվանեց «նախազգուշացում  պետական դավաճանների համար»: Այդ մասին հաղորդում է  Agence France-Presse-ը:

Մեղադրյալը հայտարարել է , որ գիտակցում է իր արարքը, բայց իրեն մեղավոր չի ճանաչում : «Ես չեմ ընդունում բանտարկությունը: Պահանջում եմ ինձ անմիջապես ազատ արձակել»,- ասել է Բրեյվիկը  իր գործի նախնական լսման վերջին օրը:

Ահաբեկիչը հայտարարել է , որ իր նախազգուշական ակցիան նրանց համար է «ովքեր քանդում են նորվեգական մշակույթն ու էթնոսը»:  «Ես ներկայացնում են նորվեգական դիմադրությունը,-հայտարարել է Բրեյվիկը:-10 տարուց հետո էթնիկ նորվեգացիները Օսլոյում փոքրամասնություն կկազմեն: Մենք չենք պատրաստվում ձեռքերը ծալած  նստել և  նայել»:

Ոստիկանությունն իր հերթին դատարանից խնդրեց երկարացնել ծայրահեղականի նախնական կալանքը 12 շաբաթով:  Բրեյվիկի  մեղքի կամ հոգեկան նորմալ վիճակի հարցերը փետրվարի 6-ի նիստում չեն քննարկվել:

Անդերս Բերինգ Բրեյվիկը 2011թ հունիսի 22-ին կատարեց կրկնակի ահաբեկչություն: Սկզբում նա Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մոտ, ռումբ պայթեցրեց, որի հետևանքով 8 մարդ մահացավ, իսկ հետո ջարդ կազմակերպեց Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում`գնդակահարելով 69 հոգու: Իր գործողությունները նա պարզաբանեց ահաբեկչության նախօրեին հրապարակած մանիֆեստում: Բրեյվիկը ասում էր , որ Եվրոպային սպառնում է մահմեդականացում, և ինքը փորձում է խանգարել այդ ընթացքը:

2011թ. նոյեմբերին հոգեբուժական փորձաքննությունը ճանաչեց Բրեյվիկին ոչ նորմալ` ախտորոշելով պարանոիդ շիզոֆրենիա, որը փաստացի պետք է ուղղարկեր ահաբեկչին հարկադիր բուժման: Ախտորոշման ճշմարտացիությանը կասկածեցին զոհերի և տուժածների հարազատները`դիմելով դատարանին մարդասպանին կրկնակի ստուգման ենթարկելու պահանջով: Ինքը` Բրեյվիկը, նույնպես հրաժարվեց, որ ինքը հիվանդ է,  նաև հրաժարվեց, որ հոգեբուժներն  իրեն փորձաքննության ենթարկեն երկրորդ անգամ:

Բրեյվիկի գործի վերանայումը փաստացի պետք է սկսի 2012թ.  ապրիլի կեսերին:

 

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply