Բուլղարիայում քանդվել է ջրամբարի պատնեշը, մի քանի գյուղ մնացել է ջրի տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 16:43

Ջրամբարի պատի մասնակի քանդման հետևանքով  առաջացած ջրհեղեղից  բուլղարական  Բիսեր գյուղում  զոհվել է  3 մարդ: Բացի այդ  կան 12 տուժածներ   «գերսառեցում» ախտանիշով: Տուժածներին տեղափոխել են Խարմանալի քաղաքի շրջանային հիվանդանոց:

Ինչպես հաղորդել է  ИТАР-ТАСС -ին  գյուղական ադմինիստրացիայի  ղեկավար Զլատկա Անգելովան , Բիսեր բնակավայրում ապրում է  մոտ 1000 մարդ: Որոշ բնակիչներ աղետից փրկվելու համար   բարձրացել են իրենց տների կտուրների վրա  և սպասում են օգնության:

Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել, մոբիլիզացվել է ռազմական տեխնիկան , տուժածներին օգնության են  ուղղարկել երկու ուղղաթիռ   և   արտակարգ ծառայությունների լրացուցիչ  ստորաբաժանումներ:

Այժմ գյուղից 50 հոգի տարհանվել է:

Վարչապետ Բոյկո Բորիսովի կարգադրությամբ փրկարար աշխատանքների կազմակերպման ղեկավարումը իր վրա է վերցրել ՆԳՆ նախարար Ցվետան Ցվետկովը:

 

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply